Երեւանի Կարեն Դեմիրճյանիանվան Մարզահամերգային համալիրի մոտ տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի արձանի բացումը: 

Բացման պաշտոնական արարողությանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ նրա ժամանելը արդեն մեծ թվով թիկնապահներ կան տարածքում:

Ներկա է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ տիկնոջ հետ, Տիգրան Ավինյանը, ՀՀ նախագահը, Կարեն Դեմիրճյանի հարազատները եւ այլ հյուրեր: