Մեր քաղաքացիներին այսօր ավելի շատ է հուզում կանխատեսվող պատերազմը եւ վերլուծելով իրավիճակը անձամբ ես հորդորում եմ իշխանություններին հենց վաղը կասեցնել այս նախընտրական արշավը եւ փորձել համախմբել ազգին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը:
«Պետք է պատերազմում պաշտպանվելու գործընթաց սկսել: Մեր երկրի ղեկավարը զանգում է տարբեր երկրների ղեկավարներին, սակայն երկրի ներսում ոչինչ չի իրականացվում, իրենք ամբողջ թիմով պատրաստվում են վերարտադրվել: Սակայն այս պահին հայ ազգի համար գերխնդիր է պատրաստվել կանխատեսվող պատերազմին: Իմ գնահատականներով՝ շատ հանարվոր է, որ 7-10 օր հետո պատերազմ սկսվի: Իսկ մեզ մոտ ընտրություններ են, նույնիսկ ժողովրդին հոգեբանորեն չեն ցանկանում պատրաստել»,-ասաց նա:
Թարվերդյանը նկատեց, որ քաղաքացիները շատ անտարբեր են, ապատիա կա եւ իր գնահատականներով մայրաքաղաքի 30-35 տոկոսը կմասնակցի ընտրություններին:











