Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը չի կարելի անվանել հեփի էնդ ունեցող ֆիլմ։

«Մենք բոլորս ցանկանում ենք հասնել հաջողության և հեփի էնդի: Բայց սա մեկուկես ժամանոց ֆիլմ չէ։ Սա հակահարձակում է։ Սա հեփի էնդ ունեցող ֆիլմ չէ։ Մենք հեփի էնդ չենք ունենա։ Մենք շատ մարդկանց ենք կորցրել: Սա հեփի էնդ չէ: Սա պետք է ընդունենք։ Եվ հաղթանակը միակ բանն է, որը կարող է բերել դեօկուպացիա, և Ռուսաստանին հնարավորություն չտալ հարձակվել այլ երկրների վրա՝ Բալթյան երկրների, Լեհաստանի վրա և մեզ բոլորիս վերադարձնել Խորհրդային Միություն»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։