Հետհայացք իրականացնելով՝ կարող եմ ասել էր ԿԲ-ն իրականացրել է չափազանց լավ դրամավարկային քաղաքականություն՝ խոհեմ, խելամիտ, շրջահայաց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով, նախկինում նման գնահատականներ չեն տվել, իսկ այսօր տեսնում են դրանց արդյունքները՝ ընդունելով, որ գործը վերջնական ավարտված չեն համարում:
«Գնաճի հնարավոր զարգացման ուղղությամբ որոշակի ռիսկեր դեռ պահպանվում են, մասնավորապես մենք ունենք կոշտ գների ապրանքախումբ, որոնց աճի տեմպերը դեռևս կա, ինչպես նաև տնտեսության ճյուղեր, որտեղ աշխատավարձրի բարձր աճ կա»,-ասաց Գալստյանը:
Նշելով, որ դեռ կան չլուծված խնդիրներ՝ ԿԲ նախագահն ասաց. «Այն որոշումները, որոնք մենք իրականացրել ենք շատ-շատ երկրներից առաջ, գնացել ենք այն ճանապարհով, որ ավելի կոշտ ենք լինում, իր պտուղները սկսել են տալ»:
ԿԲ նախագահը, անդրադառնալով ՀՀ տնտեսության վրա տրանսֆերտների ազդեցության խնդրին, ասաց. «Եթե դիտարկեք տաս տարի առաջ տրասֆերտների ազդեցությունն ՀՀ տնտեսության վրա և հիմա նայենք, ապա կտեսնենք, որ իր մեծությամբ և ազդեցությա չափով տրանսֆերտների տեսակարար կշիռը կամ զդեցությունը տնտեսության վրա էականորեն նվազել է»:
Նա այդ միտումը կապեց ՌԴ-ի հետ, քանի որ պատմականորենայնտեղից են հիմնական դրամական հոսքերը:
Հայաստանից գումարների արտահոսքի մի առանձնահատկությունն, ըստ Մարտին Գալստյանի, այն է, որ մեր երկիրը կսկսի ավելի շատ սպառել: «Քանի որ դրամի արժևորումը և նախորդ տարվա տնտեսական աճը մեզ որաշակի ներշնչանքի են բերել, որ մենք ավելի հարուստ ենք, քան 1-2 տարի առաջ»,-ասաց ԿԲ նախագահը:











