«Ինչպես Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, մենք կարծում ենք, որ առաջինը ՌԴ խաղաղապահի ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն եւ երկրորդը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես ակնկալում ենք, որ միջոցներ ձեռնարկի: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, ցավոք, արդեն կան մեկնաբանություններ, որ փորձ են անում այս տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ: Հայաստանը որեւէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, եւ մեր մշտական խնդիրը եղել է եւ շարունակում է մնալ ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության ապահովումը: Դա է եղել մեր օրակարգում»,ասաց նա: