ՀՀ կառավարությունը եւ ՀՀ ժողովուրդը Եվրոպական խորհրդարանը ճնաչում է որպես մի մարմին, որը Հայաստանին եւ ԼՂ-ի հայերի բաժին հասած  բոլոր փորձությունների ժամանակ խոսել է եւ խոսել է ճշմարտության լեզվով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ստարսբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ճշմարտությունն ուժ է եւ ձեր ձեձւավորած այս ուժից ամեն նգամ մեզ էլ է բաժին հասել:

Հիմա տարածված խոսույթ է, որ ժողովրդավարական Հայաստանը անցնում է ծանր փորձությունների միջով, և սա ճշմարտություն է։ Բայց նույնպիսի ճշմարտություն է այն, որ Հայաստանի ժողովրդավարությունն է անցնում ծանր փորձությունների միջով և այնուամենայնիվ մեծագույն ճշմարտությունն այն է, որ ժողովրդավարությունն է Հայաստանում անցնում ծանր փորձությունների միջով։

Ոչ միայն Հայաստանի ժողովրդավարությունը, այլ ժողովրդավարությունն ընդհանրապես, որովհետև ՀՀ-ում և աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ առաջ են բերում հետևյալ հարցը՝ իսկ ի վիճակի՞ է արդյոք ժողովրդավարությունը ապահովել  անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն և երջանկություն։

Բայց ես չեմ եկել այստեղ հարցնելու համար, այստեղ եկել եմ պատասխանելու ու իմ պատասխանը այո է, աներկբա։ Շատերն ասում են, որ Հայաստանը այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով, բայց պիտի ընդգծեմ իմ համոզմունքը, որ վերջին տարիների՝ իրեն բաժին հասած անխուսափելի փորձություններից ՀՀ-ն պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա նաեւ ընդգծեց, որ ասվածի վկայությունը 2020-2021թթ-ի իրադարձություններն էին. «44-օրյա պատերազմի ավարտին հրադադարի մասին եռակողմ հայտարարության մասին հայտարարության ստարոգրումից հետո, երբ ՀՀ-ի պետական ինստիտուտները  ծայրահեղական խմբերի գրոհների թիրախ դարձան, երբ հանրությունը պառակտված էր ու բորբոքված, ժողովրդավարական եղանակով ձևավորված  ինստիտուտները  ամուր մնացին պետականության պաշտպանության իրենց դիրքերում՝ միևնույն ժամանակ չխախտելով ժողովրդավարության որևէ սկզբունք։

Խոսքի և հավաքների ազատությունը այդ ծանր իրավիճակում  Հայաստանում չսահմանափակվեց, անհամաչափ ուժի կիրառման դեպքեր չգրանցվեցին, օրենքի գերակայությունը չնսեմացվեց»,-   Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։