Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին գալա ընթրիք է կազմակերպել, հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումն անցկացվում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հովանու ներքո։ Ֆորումին մասնակցում են մոտ 60 երկրներից ավելի քան 2000 պատվիրակներ։
2015 թվականին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից հիմնադրված Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումը Վրաստանում անցկացվում է արդեն չորրորդ անգամ։











