Հայկական բեռնատարները Վերին Լարսն անցնում են ձմռան համար նորմալ արագությամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված բենզինի եւ հեղուկ գազի բարձր գները Հայաստանում՝ հաշվի առնելով, որ հարեւան երկրներում ցածր են, Քերոբյանը խորհուրդ տվեց դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով կամ Կենտրոնական բանկ:
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը ձյան և բքի պատճառով պարբերաբար փակվում է։ Դեկտեմբերի 13–ից միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։











