Ռուբինյանց 2 հասցեում գտնվող շենքի բակում կոյուղու խցանման հետեւանքով մեկ ամսից ավելի է ինչ կոյուղաջրերը լցվում են շենքի բակ: Այս մասին NEWS.am-ին ահազանգեց շենքի բնակիչներից Նիկո Արզումանյանը:

«Իրականում խնդիրը տարիներով կա, բայց էս վերջին մեկ ամսում շատ արտահայտված էր ու ամբողջ կեղտաջուրը բակ է լցվում, որտեղ երեխաները խաղում են, մենք գնում, գալիս ենք: Միայն ես 10-ից ավելի անգամ դիմել եմ «Վեոլիա» ջուր, արձագանք չկա, դիմել եմ հանրահյին ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ասել են, որ կտեղեկացնենք, ու ոչ մի փոփոխություն չկա: Մնում է՝ միայն բարձրաձայնելը, որ խնդիրը մի լուծում ստանա վերջապես»,- ասաց նա:

Բնակիչը նշեց, որ կոյուղաջրերի ամբողջ կեղտը բակ է լցվել, ջուրն էլ բակով հոսում է: