Միլենան մեկն է այն աղջիկներից, որը շուտով կհամալրի բանակի շարքերը իգական սեռի ներկայացուցիչների կամավոր պարտադիր 6-ամսյա զինծառայության ծրագրի շրջանակներում:

Պաշտպանության նախարարության պատրաստած ռեպորտաժում ասվում է, որ երկու տարի շարունակ Միլենան փորձել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվել, սակայն առողջական խնդիրներով պայմանավորված բժշկական հանձնաժողովի դրական եզրակացությունը չի ստացել: Միլենան վերջերս է վիրահատության ենթարկվել եւ ստացել դրական եզրակացութուն:

«Իմ տեսակին համահունչ է, ես ինքս երազում էի, որ հզոր բանակ ունենանք եւ ուժեղ պետութունում ապրենք, եւ յուրաքանչյուրիս պարտքն է մեր դերն ունենանք այս գործում»,-ասում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: