Կարծում եմ, որ կարեւորը տոկունություն պետք է ունենանք, գնահատենք այս վերջին տարիների բացթողումները եւ դրա շրջանակներում աշխատենք: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Հայակակն բանակի կազմավորման օրը, Եռաբլուր զինվոթևրական պանթեոնում  լրագրողների հետ զրւոյցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Հարցին, թե նախորդ պատերազմից հետո վերլուծություններ արվել են արդյոք եւ ինչ եզրահանգումների են եկել, փոխնախարարն ասաց, որ կարծում է վերլուծութուններ արվում են, տարբեր քննարկումներ են տեղի ունենում, խնդիրներ կան, այդ խնդիրների լուծման ճանապարհով են գնում, սակայն ճիշտ չի համարում այս պահին դրանց մասին բարձրաձայնել:

Հարցին, թե արդյոք ամբողջութամբ մատակարարվել է Ռուսաստանից գնված զենքը, Սարգսյանն ասաց, որ դեռ քննարկելու հարցեր կան, սակայն կարծում է, որ լուծում կգտնվի. «Ընթացքի մեջ է պրոցեսը»:
 
Անդրադառնալով տարեսկզբից նամակում տեղի ունեցած դժբախտ դեպքերին, Հրաչյա Սարգսյանը ասաց, որ քննություն է տարվում, արդյունքները կհրապարակվեն: