Պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարը ռեպորտաժ է պատրաստել նորակոչիկների մասին, որոնք արդեն ծառայության առաջին օրերն են անցնում ուսումնական զորամասում:

«Մինչեւ գալս չէի պատկերացնում, որ այսքան բան կփոխվի: Շատ բան է փոխվել թե իմ մտածելակերպում, թե վերաբերմունքում: Մենք համազգեստը կրում ենք՝ հասկանալով, թե ինչ համազգեստի մեջ ենք»,- ասում է նորակոչիկ Արեգ Խուրշուդյանը:

Նորակոչիկներից Արեգ Սերոբյանն էլ ասում է. «Այստեղ հասկանում ես, որ քո ծառայությունը վերացական ինչ-որ բանի համար չէ, այլ մեր հայ ազգի, բանակի ուժեղ լինելու համար է:

Ամեն անգամ, երբ ծնողներիս հետ խոսում եմ, ասում եմ՝ շատ լավ եմ,  որովհետեւ իրոք լավ եմ: Բոլոր իմ զինծառայակիցների հետ մտերմացել եմ, երեւանյան բարբառը մոռացել եմ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում