Նոր Նորքի ոստիկանության շենքն այս պահին շրջափակվածէ մեծ թվով ոստիկանական ուժերով: NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ տարածք են բերվել նաեւ հրշեջ մեքենաներ:

Լրագրողներին թուլ չեն տալիս մոտենալ շենքի մուտքին:  Այս պահին պարզ չի, թե ինչ է կատարվում ներսում:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ նռնակներով զինված անձինք մտել են ոստիկանության շենք եւ սպառնում են պայթեցնել նռնակները: Ըստ լրատվամիջոցների, նրանք արդեն հասցրել են պայթեցնել նռնակ, սակայն հայտնի չէ, թե որտեղ: Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ ոստիկանության շենքի մոտ պայթյունի ձայն է լսվում:

Ոստիկանություն առայժմ դեպքի մասին մանրամաասներ չի հաղոդում:

8875d422-73b5-455d-b623-b8b8cfd47df1.jpg (29 KB)

e8c6bf31-840c-4a31-ae78-63e972548b44.jpg (28 KB)