Իմացեք, էս մարդը, որին մենք բերել, դրել ենք իշխանության, կապ չունի ձեզ հետ, էս մարդը առաջին օրվանից խավել ա, էսօր էլ խաբում ա: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքում՝ քաղաքացիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Էս մարդը վախկոտ, խայտառակ փողասեր եւ իր տանը մեկն էլ կա, իրա ձեռքին խաղալիք է: Ինչ-որ անում է, վախից է անում, փողի համար է անում, իր իշխանությունը մեկ օրով երկարաձգելու համար է անում: Մի մարդ, որ տարիներ շարունակ 100-200 դոլարով, հետո 500-1000 դոլարով հոդվածներ է գրել, էս մարդը կարա երկիր ղեկավարի՞: Մենք տեսել ենք իր ղեկավարումը:
Իրենք ստեղծել են «Իմ քայլը» հիմնադրամ: Անցյալ տարի էդ հիմնադրամը 350 մլն փող է հավաքել, դրանից 177 մլն-ը ծախսել են հիմնադրամի աշխատողների աշխատավարձի, գործուղումների, միջոցառումների վրա: Սա՞ է սրանց պատկերացրած բարեգործությունը:
Մենք պետք է հասկանանք, որ դանակը ոսկորին է հասել: Հիմա Տավուշն է, վաղը Սյունիքն է, վարդենիսն էլ ձեր ոկղքն է: Քայլ առ քայլ գալիս է ադրբեջանցին, ձեր տունն է մտնելու, ամեն մեկիդ տունն է մտնելու, մի մտածեք, որ եթե դուք ասեցիք՝ մեզ չի վերաբերվում, թող ուրիշներն անեն, կգալու է, հասնի ձեզ:
Այստեղ 700 մարդ կա, պետք է իմանալ, որ եթե պետք եղավ, այդ 700-ից 300-400-ը ամեն ինչ թողնելու է, գալու է, գիշեր-ցերեկ կանգնի էս գործի գլուխը»,-ասաց նա:
Աղվան Վարդանյանը նաեւ ընդգծեց. «Փոխվելու է, ոչինչ հավերժ չի: Հնարավոր է էս երկիրը վերականգնել, դաշնակիցներ գտնել»:











