Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը հայտարարեց, որ իրենք գրկաբաց սպասում են «Գոյ» թատրոնի դերասաններին։
«Չե՞ք հասկանում, մենք գրակաբաց սպասում ենք նրանց, գան, միասին աշխատենք»,- թատրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմեն Մարությանը։
Հանդիպմանը ներկա էին Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամներ։ Հարց հնչեց՝ եթե գա ժամանակ ու որոշում ընդունվի՝ Սունդուկյանի թատրոնը միավորվի այլ թատրոնի, ի՞նչ կանեն, Մարությանն ասաց. «Այդպիսի բան չի լինի, սա ազգային թատրոն է։ Տվորչեսկի հարց է լուծվում, եկել, ընկել եք բնակարանի կռվի հետևի՞ց»։
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասաց, որ «Մայր Հայաստան» խմբակցության անդամների նպատակն է քաղաքականացնել այս խնդիրը։
Նշենք, որ կառավարության որոշմամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի վերամիավորման ակտը հունվարի 15-ին սահմանված կարգով ստորագրվել է:
Մինչդեռ «Գոյ» թատրոնը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։











