Տիգրան Աբրահամյանը թող հոգեբանորեն պատրաստվելու համար գա հանձնաժողովի աշխատանքներին մասնակցի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ հոգեբանորեն բնակչությանը պատրաստում են զիջումների:

«Խնդրում եմ՝ Տիգրան Աբրահամյանից ինձ այլեւս հարցեր չտաք, ես վաղուց փնտրում եմ իրեն՝ չեմ գտնում»,- ընդգծեց նա: