Հորդառատ անձրևից հետո Երևանում կրկին «գետեր» են առաջացել, երթևեկությունը խաթարվել է: Քաղաքացիներն իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակում են լուսանկարներ ու տեսագրություններ Երևանի տարբեր հատվածներից:
Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեսագրություն է հրապարակել Նոր Նորքից դեպի Ջրվեժ գնացող ճանապարհից, որտեղ մեքենաները գրեթե կիսով չափ հայտնվում են անձրևաջրի տակ:
«Ինչքան պետք է քաղաքապետարանն ու Վեոլիա ջուրը կռիվ անեն, թե սա ում տիրապետության տակ է: Մի հատ ջրահեռացման համակարագ չկա»: Օվկիանոս է առաջացել էստեղ,-ասում է Արթուր Սիմոնյանն իր հրապարակած տեսանյութում:
Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր Նելլի Էրիֆանովան լուսանկար է հրապարակել՝ «Նոր Նորք վարչական շրջանը անձրևից հետո» գրառմամբ, որտեղ պատկերված է, թե ինչպես են կիսով չափ անձրևաջրի տակ մնացած մեքենաները փորձում անցնել ճանապարհը:













