Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը Բագրատ Սրբազանին հրավիրում է առանձին հանդիպման ՆԳ նախարարի հետ։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ հայտնել է, որ Վահե Ղազարյանը կհանդիպի Սրբազանի հետ, բայց ոչ այս ֆորմատով․ «Հիմա պատրաստ չէ, օրվա ընթացքում կհայտնենք»։
Նշենք, որ այժմ շարժման անդամները ՆԳՆ-ի դիմաց են, պահանջում են հանդիպում Վահե Ղազարյանի հետ։











