Ազգային Ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  այսօր՝ մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ:

Քննարկվում է ներքին գործերի նախարարության ծախսերը, նիստին մասնակցում է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Նշենք, որ օրկարգով նախատեսված էր, որ նիստին պետք է մասնակցի ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Հիշեցնենք, որ առավոտյան մեկնարկած նիստին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: