Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում:
Նշենք, որ ավելի վաղ Բագրատ Սրբազանը ԱԳՆ-ի մոտ էր գնացել նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպելու: Սակայն այդպես էլ հանդիպում չեղավ, ավելի ուշ բախում սկսկվեց ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ, 29 հոգի տեղափոխվել է ոստիկանություն: Նրանք ենթարկվել են քրեական ձերբակալության: Բերման ենթարկված ակցիայի մասնակիցներից մի քանիսը տեղափոխվել էհիվանդանոց, քանի որ վնասվածք էին ստացել: Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ կատարվածի ողջ մեղքը Արարատ Միրզոյանի վրա է:











