Այս պահին լարված իրավիճակ է Գավառ-Վարդենիս ճանապարհին: Ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման եւ ձերբակալված քաղաքացիների մի խումբ քաղաքացիներ փակել են ճանապարհը, ոստիկանները ուժով փորձում են նրանց այս պահին հեռացնել ճանապարհից եւ բացել այն: Նշենք, որ Գյումրիում մեկնարկել է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը: