Դանիել Սարկավագը, ով մայիսի 31-ին ԱԳՆ դիմացից բերման էր ենթարկվել ու վնասվածքներ ստացել, տեղափոխվել հիվանդանոց, այսօր քաղաքացիների հետ Քննչական կոմիտեի մոտ էր։
«Շատ լավ եմ, հոյակապ, մարտական»,- լրագրողներին ասաց Դանիել Սարկավագը։
«Մարդը հայրենադարձվել է իր սեփական պետություն, հայրենիք, որպեսզի ծեծ ու ջարդ ուտի»,- ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Դանիել Սարկավագը ծնունդով Լիբանանից է, տեղափոխվել է Հայաստան, ավարտել ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը, սեպտեմբերից ուսումը շարունակելու է Նյու Յորքում՝ կրկին ուսումնասիրելով աստվածաբանություն։
«Ավարտել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտելը և դարձել է խուլիգան, կղերաֆեոդալ, գործակալ...»,- կատակով ասաց Բագրատ Սրբազանը։ Նշենք, որ իշխանության ներկայացուցիչներն են այդպես անվանում Շարժման անդամներին։
Սրբազանը շարունակեց. «Այս մարդուն հարվածել են՝ «հարյ սուրբ», «հայր սուրբ» ասելով ու այս խուլիգանները շարունակում են այստեղ կանգնած մնալ»։
Դանիել Սրբազանն ասաց. «Մտքովս չէր անցնում, որ իմ հայրենիքում հոգևորականին կարող են մատով կպնել կամ վատ արտահայտություններ անեն, բայց պարզվում է, որ ստի ու կեղծիքի այս իշխանությունն ամեն ինչի պատրաստ է։
Սկսեցին հավածել որտեղ պատահում էր։ Ամենացավալին այն էր, որ առանց իմանալու՝ հայր սուրբ է, քահանա է, արտահայտություն էին անում՝ «հայր սուրբ է», «հայր սուրբ է»՝ խփեք։ Ուզում եմ հասկանալ՝ ինչ մտածելակերպով այդ արտահայտությունը ձևակերպվեց։
Երեք ժամ պահելուց հետո փաստաբանների շնորհիվ շտապօգնություն կանչեցին ու տեղափոխեցին հիվանդանոց»։











