Քննչական կոմիտեի դիմաց, բողոքի ակցիայի ժամանակ Բագրատ Սրբազանը թվարկեց ոստիկանական բռնության կոնկրետ օրինակները՝ հարց բարձրացնելով, որ այդ մարդիկ հանցագործներ են եւ ոչ թե պետք է ծառայողական քննություն նշանակել, այլ քրեական գործ հարուցել:
Այն պահին, երբ Բագրատ Սրբազանը խոսում էր, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը կանգնած ժպտում էր։
«Խնդում ես, պարոն Խուդինյան, խնդալուդ ժանանակը դեռ կգա։ Ինչի՞ վրա ուզում ես խնդա, կապ չունի։ Ասում եմ այն, ինչ կա, Ձեր մասին հետո»,- ասաց Սրբազանը։
Խուդինյանն զայրացած մոտեցավ Սրբազանին ու գոռալով ասաց. «Կողքիս մարդու հետ անձնական բան եմ խոսում, ինչի՞ ես տոչկել ինձ վրա, յեքա մարդ ես»:
Բագրատ Սրբազանն էլ արձագանքեց. «Ես գիտեմ՝ ինչ եմ ասում, դուք հանդարտ մնացեք, եղա՞վ»:











