Բռնություն և անհամաչափ ուժ կիրառում են կարմիր և սևբերետավորների որոշակի հատվածներ, որոնք կարծես թե բանդիտական խմբավորում լինեն: Ես չեմ ցանկանա, որ մենք այդ ամենը ասոցացնենք ողջ ոստիկանական համակարգի հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
«Ընդամենը մեկ ոստիկանի գործունեություն է կասեցվել՝ ծառայողական քննություն իրականացնելու նպատակով, ինչը ցավալի է, որովհետև մոտ 29 ոստիկան էին այդ մեկ ոստիկանի հետ միասին բռնություն գործադրում ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ »,-ասաց փաստաբանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ոստիկանների և ցուցարարների բախումների ժամանակ անհամաչափ ուժի կիրառման դեպքերին:
«Եթե Աշոտ Սիմոնյանի գործով օբյեկտիվ քննություն իրականացվեր, առնվազն 10 անձ պետք է կալանավորված լիներ: Եթե դա տեղի ունենար, հաջորդ օրը տեղի չէր ունենա այն անփառունակ քայլը, որ տեղի ունեցավ Սարդարապատում: Բազմաթիվ քրեական վարույթներ կան, բայց վստահ եմ, որ հիմա դրանց ընթացք չի տրվի, որովհետև այդ դեպքում համակարգը կփլուզիվի»,-հավելեց Սերգեյ Հարությունյանը:











