Հրապարակում կարող է լիներ 15 հազար կամ 32 հազար մարդ, կարեւորը դա չի, այլ այն, որ օրակարգ չկա: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը:

Դիտարկմանը, որ Բագրատ Սրբազանն առաջարկում է ամբողջական սահմանազատում անել եւ այն սկսել խաղաղության պայմանագրից հետո, նա ասաց. «Ինքը դրա լիազորությունը չունի, ինքը կարող է առաջարկել, որ ասենք, նոր եկեղեցական տոն քննարկենք, կարող է առաջարկել որեւէ աղոթք: Իրեն ժողովուրդը ձայն չի տվել»:

Երբ լրագրողները հիշեցրին, որ Բագրատ Սրբազանն մտադիր է առաջադրվել վարչապետի թեկնածու, Ալեն Սիմոնյանն ասաց. «Շատ ուրախ եմ, այդպես Վազգեն Մանուկյանն էլ էր առաջադրվել: Ի՞նչ է ասում Վազգեն Մանուկյանն այս իրադրության մասին»:

Նա ընդդիմության քայլերն անվանեց ապիկար եւ ասաց, որ այսօրվա շարժման հետեւում էլի կանգնած են նախկին երկու նախագահները՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը. «ՀՀ ժողովուրդն այնքան է մերժել այդ մարդկանց, որ այդ մարդիկ վախենում են քթները դուրս գանեն, գնան  իրենց կազմակերպած հանրահավաքին: Այ էդքան մերժված են, դուք դա չեք տեսնո՞ւմ:

Ովքե՞ր են դրսում. Կարեն Ավագյանն է, Աննա Մկրտչյանն է»: