Խորհրդարանում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 41 պատգամավոր:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կատակով ասաց. «Ընդամենը 41 պատգամավոր է գրանցվել»:
Առաջին հերթագրվածներն են Աղվան Վարդանյանը, Արեն Մկրտչյանը, Թադեւոս Ավետիսյանը, Զարուհի Բաթոյանը, Մհեր Սահակյանը, Արմեն Ռուստամյանը, Սերգեյ Բագրատյանը, Գառնիկ Դանիելյանը, Արծվիկ Մինասյանը:











