Գլոբբինգ ընկերության և չինական ամենահայտնի օնլայն խանութներից Պինդուոդուոյի համագործակցության շնորհիվ այսուհետ առաջին անգամ ծանրոցների ուղիղ առաքումը Հայաստան դարձել է իրականություն:
Հայաստանում չինական օնլայն խանութներից պատվիրելու պահանջարկը շատ մեծ է և ունի զարգացման միտում։ Սրան նպաստում են ինչպես ապրանքների բազմազանությունն ու հսկայական տեսականին, այնպես էլ մատչելի գները։ Պինդուոդուոն առաջարկում է մինչև 7 անգամ ավելի մատչելի գին նմանատաիպ այլ խանութների համեմատ։
Ոլորտի առաջատար ընկրության հիմնադիր տնօրենը խոսելով Պինդուոդուոյի հետ համագործակցության մասին նշում է, որ հավելվածում գրանցումն այժմ կատարվում է չափազանց հեշտ և արագ՝ հայկական հեռախոսահամար լրացնելու շնորհիվ.
«Գլոբբինգի և Պինդուոդուոյի համագործակցության շնորհիվ Պինդուոդուոն արդեն հասանելի է Հայաստանում շատ ավելի արագ և հարմարավետ։ Այլևս պետք չէ դժվարությամբ մտնել և չինարենով գրանցվել, արտասահմանյան հեռախոսահամար փնտրել և այլն։ Այս բոլոր գործընթացներն այլևս չկան, ամեն բան հեշտացված է։ Արդեն կարելի է գրանցվել հայկական հեռախոսհամարով, առաջարկվող դաշտերը լրացնել ռուսերենով կամ անգլերենով, և Պինդուոդուոն անմիջապես Գլոբբինգի միջոցով ծանրոցը կուղարկի Հայաստան»։
Պինդուոդուոյից արված գնումները Գլոբբինգի 150-ից ավելի լոքերների և ռոբոտացված ինովացիոն սրահների ամենամեծ ցանցի միջոցով արագ և հեշտացված ճանապարհով կհասնեն Հայաստան:
Ընկերության հիմանդիրը շեշտում է, որ իրենց համար երբեք ինքնանպատակ չի եղել առաջատար լինելը. նպատակը մաքսիամալ հարմարավետ ծառայություններ մատուցելն է. «Դրա համար մենք ունենք ամենաշատ մասնաճյուղերը և ամենաշատ ստացման վայրերը։ Մենք նաև առաջատար ենք Ղազախստանում և Ուզբեկստանում։ Իրականում այդ փաստով շատ ենք ուրախանում, որ ընկերությունը, որը ծնվել է Հայստանում, երեք երկրում, որտեղ բնակչությունը 55 մլնից ավելի է, իր ոլորտում առաջատար է»։
Ընկերությունում շարունական են լինելու նորարարություններն ու փոփոխությունները՝ հաճախորդի համար լավագույն պայմաններն ու սպասարկունը ապահովելու համար:











