Հավանաբար այս աղջիկը երջանկության պահեր է ունենում աղետի հանդիպելուց, երեւի մարդկանց ցավը իրեն այդպես երջանկացնում է, համենայնդեպս բնական չէ, ամնարդակային է, անաստված է: Այս մասին Բյուրականում լրագրողների հետ զրույցում ասել է զոհվածի մայր Ալիս Գեւորգյանը:

«Այս իշխանությունը իր բովանդակության մեջ է անաստված: Մենք տեսել ենք, չեմ զարմանում այս կնոջ վարքագծից, նույն վարքագիծը Եռաբլուրում է եղել, երբ որ երջանիկ կանգնած է այդ ամբողջ տեսարանների առաջ: Ցանկացած մարդ, նույնիսկ որ հարազատ չունի Եռաբլուրում, այնտեղ մտնելիս, գիտեք` ոնց է մարդու հոգեվիճակը, ապրումները փոխվում, երբ որ այնտեղ են: Մի դեպքում դա կարելի է հասկանալի լինել, երբ որ իրենք իրենց ծրագիրը լավ են իրականացրել, ուրիշ բացատրություն չկա»,-ասաց նա:

 Զոհված Մխիթար Գալեյանի մայրն էլ` Աստղ Գալեյանը ասում է, որ դա նորմալ չէ հայ մարդու համար ուրախանալ Կիրանցում հայի ցավի վրա:

«Մենք հասկանում ենք հայրենիքի կորստի ցավը, մեր զավակները հայրենիքի համար նահատակվեցին, մեր համար թանկ է ամեն մի թիզ հողը, այլ բան է իշխանականների համար: Թեկուզ սահմանազատված է այդ լարերով, բայց չկա երաշխիք, որ կքնեն եւ կարթնանան»,-ասում է տիկին Գալեյանը: