Սա վճիռ չէր, որ կայացվեց։ Այս մասին այսօր՝ դատարանի բակում դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասաց նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։
«Ես չգիտեմ՝ «Զարյա 3»-ը ինչ է։ Ինչի համար են կիրառել, իմ ժամանակով չի եղել դրանից»,- նշեց նա։
Հարցին, թե ինչո՞ւ չի եղել, նախկին փոխոստիկանապետն ասաց․ «Իմ ժամանակ Առողջապահության նախարարության կողմից հաստատված չի եղել, որ իրավունք ունենք կիրառելու։ Եթե Ոստիկանությունն ինձնից հետո գնումներ չի կատարել ՌԴ-ից, ուրեմն հատուկ միջոցներ կիրառելու իրավունք չունեին, որովհետև բոլորի ժամկետներն անցած էին»։
Նշենք, որ Լևոն Երանոսյանին դատարանը մեղավոր ճանաչեց, սակայն ազատազրկումը չկիրառեց՝ հղում անելով 2018-ին արված համաներմանն ու վաղեմության ժամկետին։











