Վալերիյ Օսիպյանը թեմա չի. հանգուցյալների մասին չենք խոսում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
«Դավաճանություն է, որովհետև ինքը մեր կապավորն է եղել, իրեն ասվել է այն, ինչ պետք ա ինքը լսի ու գնա, փոխանցի»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում երեկ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել էր Օսիպյանին, նրան մեղադրել էր ոստիկանական համակարգը, հետո նաև Նիկոլ Փաշինյանին դավաճանելու մեջ։











