Սահմանային աշխատանքների ժամանակ տեխնիկան կիրառելիս ներգրավել են նաև գյուղացիներին և քանի որ ամեն ինչում այս մարդիկ անփույթ են, այդ անփութությունը դրսևորվել է նաև այս անգամ։ Այս մասին Շարավ Աղբյուր փողոցում լրագրողների հետ զրոյցում ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ խոսելով Կիրանցում ականի պայթյունից վիրավորում ստացած քաղաքացու դեպքի մասին:
«Ամենասկզբից էլ խոսել ենք, թե՛ սահմանային աշխատանքների, թե՛ ականազերծման մասին։ Սահմանային աշխատանքների ժամանակ տեխնիկան կիրառելիս ներգրավել են նաև գյուղացիներին և քանի որ ամեն ինչում այս մարդիկ անփույթ են, այդ անփութությունը դրսևորվել է նաև այս անգամ: Այդ ամբողջը դրված է Հայաստանի Հանրապետության վրա»,-ասել է նա։
Նշենք, որ նախօրեի հայտնի դարձավ, որ Կիրանցում սահմանազատման աշխատանքներ կատարելիս 33-ամյա կիրանցեցի է ականի պայթյունից վիրավորում ստացել:











