Այս պահին Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են: Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփում է Վայոց ձորի մարզ կատարած իր այցը, ներկայացնում շարժման ընթացքը:
Սպասվում է քննարկում «Արժանապատիվ խաղաղություն. բանակցային գործընթաց՝ գնահատելով անցյալն և ներկան» թեմայով: Բանախոսը ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն է:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ավարտին Բագրատ Սրբազանը շարժման այլ մասնակիցների հետ այցելել էր Վայոց ձոր, հանդիպել բնակիչներին:











