ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել եւ գրել, որ չնախատեսված կանգառ է կատարել Վազաշենում եւ գնումներ է կատարել: 

Վաճառողները բողոքել են, որ գյուղմթերքը օրերով մնում է, փչանում, որից հետո թափում են:

«Վեդրոն 2000 է, մի րոպե թուզը ի՞նչ արժի, դոշաբը ի՞նչ արժի, Սանոսյանը ձեր մոտ տանձը լավ է աճում»,- ակտիվ գնումներ է կատարել Փաշինյանը գյուղացիներից:

Նշենք, որ նախօրեին արձակուրդի մեջ գտնվող Փաշինյանը Տավուշի մարզում էր, այցելել է մի շարք համայնքեր, հետեւել իրականացվող ծրագրերին: