Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ օգոստոսի 6-ին, շարունակվում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով նիստը։
Նախորդ նիստին պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին հետաձգել դատավարությունը, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա ծանոթանալ գործի մանրամասներին։
Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։











