ՀՀ ընդդիմության գործողությունների արդյունավետության ցուցիչը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալն է կամ չտալը, որը դեռ իշխանության ղեկին է, իսկ դա նշանակում է, որ անհնար է լիովին դրական գնահատել այդ գործունեությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նա չի համաձայնել այն բանի հետ, որ  ընդդիմության վարքը տեղին չէ, քանի որ հակառակ դեպքում իշխանությունները, ըստ իր համոզման, նրան այդքան ուշադրություն չէին հատկացնի։ «Երբ խաղաղ ակցիայի ժամանակ մարդկանց վրա տասնյակ լուսաաղմկային նռնակներ են նետում եւ քո վրա են գալիս մի քանի տասնյակ ոստիկաններ ու Փրկարար ծառայության աշխատակիցներ, այդ դեպքում չի կարելի խոսել ընդդիմության անգործության կամ անզորության մասին»,- ավելացրել է պատգամավորը։

Մկրտչյանը չի համաձայնել այն գնահատականին, որ ընդդիմությունն իրեն պասիվ է պահում։ «Վաղուց հասկանալի է, որ բոլոր գործընթացները չեն վարվում իշխանության գալու համար, այլ ընթանոմ է երկրի փրկության պայքար։ Մենք պետք է պետություն ունենանք, որպեսզի հետո արդեն կարելի լինի մտածել քաղաքական վերադասավորումների մասին։ Ղեկավարությունում Նիկոլի գտնվելու դեպքում Հայաստանին եւ հայության շահերին միայն վնաս կհասցվի»,- նշել է ընդդիմադիրը։

Նա համոզմունք է հայտնել, որ Փաշինյանին բեմականացված մարմնաշարժումների մղում է դժգոհությունը հասարակությունում։ «Այսպես կոչված բեմականացված հանդիպումները քաղաքացիների հետ ծաղր են, էլ չեմ ասում հեծանիվ քշելու մասին իրավապահ մարմինների աշխատակիցների հետ, որոնց ներկայացնում են իբրեւ սովորական քաղաքացիներ։ Սոցցանցերում այդ տեսնայութերի մոնտաժման եւ հրապարակման համար գոյություն ունեցող մարդուն բյուջեից փող են հատկացնում։ Այս ամենը չի կարող զրոյացնել նրա հանցագործությունները եւ հասարակության բացասական վերաբերմունքը նրա հանդեպ»,- ընդգծել է պատգամավորը։

Աննա Մկրտչյանը հիշեցրել է, որ Փաշինյանը մինչ այժմ ասում էր, որ Հայաստանում 3 մլն վարչապետ կա, եւ եթե նրանք կոտրում են կառավարության դռները, ապա դա նրանց դռներն է, բայց հիմա այդ դռներին անգամ անհնար է մոտենալ։ «Եթե հիմա ինչ-որ մեկը կոտրի Ռադիոտան դուռը, ինչպես արեց Փաշինյանը 2018թ., ապա այդ մարդուն տեղում կգնդակահարեն, եւ այդ «դեմոկրատիայի» համար Փաշինյանին գովում են ամեն տեսակ իրավապաշտպանները»,- ամփոփել է նա։