Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց եւ եւ լավ է, որ բերման չենթարկեց, քանի որ այդ մասով կոպիտ միջամտություն կլիներ իմ իրավունքներին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, դատարանում հայտարարեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը իր գործով նիստին:

«Ես պատշաճ կերպով ծանուցված չեմ եղել, կարող եմ նաեւ սրան էլ անդրադառնամ, երբ որ դուք ինձ հեռացրել եք, ես չգիտեմ՝ քանի ժամ է տեւում, ինչ է տեւումմ չեք էլ իրազեկում եւ որոշում եք բերման ենթարկել: Կա այնպիսի երեւույթ, որ մեկ նիստի չծանուցված չներկայանալու դեպքում որոշվի բերման ենթարկել: Կարող էիք սովորական հեռախոսային հաղորդագրւթյուն ուղարկել եւ ես կներկայանայի, ես խնդիր չունեմ խոսւափելու: Ինչ վերաբերում է բերման ենթարկելու որոշմանը, ասեմ արդյոք արժեր ինձ բերման ենթարկել, թե՝ ոչ»մ-ասաց նա:

Այնուհետեւ Հրայր Թովմասյանը մեջբերեց ՍԴ որոշումը անձին բերման ենթարկելու հետ կապված եւ ասաց, որ ըստ այդ որոշման դա անձին ազատությունից զրկել է համարվում:

Հրայր Թովմասյանը նաեւ աշխատանքային էլէկտրոնային հասցե տրամադրց դատարանին, որպեսզի դրանով ծանուցեն իրեն դատական նիստերի մասին: Դատական նիստն այսօր ավարտվեց, հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին: 

Հիշեցնենք, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ դատարանը Հրայր Թովմասյանին հեռացրել է դահլիճից՝ խաչը գրպանը դնելու պահանջը չկատարելու համար, սակայն վերջին նիստի ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանն առաջարկեց որպեսզի պաշտպանը Հրայր Թովմասյանին հրավիրի դատական նիստին: Նշենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։