Պետք չի մեղադրել ոչ մեկին, պետք է նայել փաստերը, որոնք ինքնին խոսուն են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, «ԼՂՀ անկեղծության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» համաժողովի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Տիգրան Թորոսյանը՝ անդրադառնալով նրան, թե ում պետք է մեղադրել Արցախի կորստի համար:
«Երբ 2018-ին հայտարարվեց, որ ես սկսում եմ զրոյական կետից, այսինքն այդ մարդը ջնջեց առնվազն 25 տարվա բանակցային գործընթաց, որտեղ միջնորդներ կային, աշխարհի ամենաազդեցիկ 5 երկրենրից երեքը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա: Մեկը, որ ոչ մի բան չի արել, եկավ ու զրոյացրեց այդ երկրների արած աշխատանքը:
Ընդհանրապես, երբ իշխանափոխություն է տեղի ունենում, ընդունված է մեկ տարի սպասել, իսկ այդ ընթացում ինչ ասես՝ ասվեց: Էլ, որ միջնորդեները թող գան մեզ բացատրեն, թե ինչ է ինքնորոշումը, ինչ է տարածքային ամբողջականությունը: Միջնորդները ոչ մի տեղ դայակի դեր չունեն եւ ոչ մեկին ոչինչ չեն բացատրում: Ամեն մեկը պարտավոր է ինքը պատրաստվել, իր մասնագետներով գնալ, մասնակցել գործընթացին: Աղավաղումները խայտառակ բաներ էին՝ Շուշիի մասին, ինքնորոշման մասին: Այս պարագայում անիմաստ է որեւէ մեկի մասին որեւէ բան ասել:
Մարդիկ շատ լավ տեսել են, լսել են: Իմաստ չունի որեւէ մեկին որեւէ բան բացատրել»,-ասաց նա:
Անդրադառնալով Ալիեւի պահանջին՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը, ԱԺ նախկին նախագահն ասաց. «Դա նշանակում է, որ Ալիեւը մինչեւ հիմա վախենում է, որ մի օր շրջադարձ տեղի կունենա եւ նորից ամեն ինչ կվերադառնա այն ժամանակները, երբ 16 տարի շարունակ միջնորդներն ասում էին, որ ինքնորոշման իրավունքի հիման վրա պետք է խնդիրը լուծվի եւ բոլոր միջազգային կազմակերպությունները դա կրկնում էին: Իրեն մնում էր միայն դժգոհել, որ իրեն փակ դռների հետեւում ստիպում են, որ Արցախը ճանաչի»:
Տիգրան Թորոսյանը համոզմունք հայտնեց, որ Արցախի հարցը փակ չէ եւ երբեք չի կարող փակ լինել, քանի դեռ Արցախը անկախ չէ:











