Մասիսում մեծ հանդիսավորությամբ նշվել է քաղաքի հիմնադրման 55 ամյակը:

Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների ցանկը բազմազան էր եւ հագեցած՝ առավոտից մինչեւ  ուշ երեկո: 

Մաիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը իր ելույթում նշել է, որ Մասիսը արարող, արտադրող եւ աշխատատեղ ստեղծող համայնք է եւ քաղաքի տոնը լավ առիթ է համայնքային բիզնեսը ներկայացնելու համար:

Մինչ այդ տեղի են ունեցել տարատեսակ ցուցահանդեսներ, Խաչվերաց տոնի առիթով խաչափայտն է  դուրս բերվել  եկեղեցուց և թափորով երթ է տեղի ունեցել դեպի քաղաքային հրապարակ, որտեղ տեղի է ունեցել անդաստանի արարողակարգ, ապա տեղի ունեցավ այցելություն պանթեոն, տոնական եւ մարզական շքերթներ եւ բազմաթիվ այլ միջոցառումներ: Օրն ամփոփվելու է քաղաքի օրվան նվիրված մեծ համերգային ծրագրով: