ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանձնել է «Իմ Քայլը» հիմնադրամի «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա» մագիստրոսական ծրագրի առաջին  շրջանավարտների դիպլոմները։ Այս մասին նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել։

Շրջանավարտների ավարտական դիպլոմները հանձնել են ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

2022 թվականին «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել էր Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը, որի շրջանակներում մագիստրատուրա ընդունվածները ունկնդրում են արտասահմանյան առաջադեմ բուհերի հայազգի գիտնականների: