Իրանը ունի պատկերացում Սյունիքի ապագայի հետ կապված, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ առհասարակ կապված, դրա չգոյության հետ կապված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը՝ խոսելով Իրանի դիրքորոշման մասին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված:
«Ռուսաստանը հիմնվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 5-րդ կետի՝ կողմերի համաձայնեցված մոտեցման վրա: ՀՀ վարչապետը ԱԺ-ում երբ որ ասում էր՝ չկա այդպիսի կետ, ծիծաղելի է, մարդը տեքստը կարդում է, մի նախադասություն արանքում չի կարդում, որպեսզի չասի, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը պետք է կոմունիկացիաների բացման դեպքում անվտանգությունը վերահսկի: Այնտեղ նշված է, որ մուտքային եւ ելքային վերահսկողությունը իրականացնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը: Խնդիրը նաչէ, թե ով է ճիշտ, ով է սխալ, խնդիրն այն է, որ ՀՀ եւ Ադրբեջանի ստորագրությունները կան այդ փաստաթղթի տակ: Այդ հայտարարությունը փոխեց գեոպոլիտիկ մրցակցության որոշակի էլեմենտներ Հարավային Կովկասում եւ քանի որ պլանավորված էր Արցախի հանձնումը, որի մասին ՀՀ վարչապետը անձամբ նշեց, երբ որ էմոցիոնալ պոռթկում ունեցավ եւ ասաց, որ «ես ձեզ դեռ պետք է 2018 թվականի ասեի, որ ես Արցախը տալու եմ Ադրբեջանին»: Մարդը պետական դավաճանության հոդվածի հերթական հանձնառությունն է վերցնում իր վրա եւ դրանից հետո շարունակում է այն, ինչ շարունակվում է»,-ասաց նա:
Քաղաքագետը նշում է, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը մի քանի տարր ունի՝ կոմունիկացիա, Արցախ, խաղաղապահներ, որից վերջին երկուսը առ ոչինչ է դարձել, սակայն կոմունիկացիաների մասով կա:
«Սա կապված է խաղաղության պայմանագրի փաթեթային լուծման հետ, որտեղ կան Հայաստանի համար աղետաբեր հոդվածներ եւ դրույթներ»,-ասաց նա: Ղեւոնդյանը ընդգծում է, առաջինը, ով քայքայել եւ առոչինչ է սարքել Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, դա ՀՀ վարչապետն է:
«Երբ որ Պրահայում Արցախը ճանաչեցԱդրբեջանի մաս, հետեւաբար Արցախի հետ կապված բոլոր կետերը զրոյանում են եւ դու ինչպես կարող ես որեւէ մեկին մեղադրել, թե սրանք իրականություն չեն դարձել: Այստեղ ուրիշ հարց, կա, որ նոյեմբերի 9-ը ռուսական գեոպոլիտիկ շահ է ենթարդրում, Արցախի հետ կապված իրենց անհաջող քաղաքականությունը ռեգիոնում մեղմելու որոշակի հնարավորությունն է ենթադրում: Ռուսաստանն այսօր բավական բարդ իրավիճակում է եւ մենք բոլորս դա տեսնում ենք: ՌԴ-ն պետք է հասկանա իր առաջնահերությունների օրակարգը, այստեղ խնդիրն այլ է, այստեղ խնդիրն այն է, որ հայկական կողմը աշխատում էր ռուսական կողմի դեմ, քանի որ հայկական կողմը պատվիրակվածություն ուներ սպասարկել Թուրքիայի եւ Արեւմուտքի շահեր»,- ասել է նա:











