ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ  մեծաթիվ թիկնապահերով շրջապատված  ժամանեց Մայր տաճար:

Մինչա այդ ժամանել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ  Մհեր Գրիգորյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ այլ պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ այսօր՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին Էջմիածնում տեղի է ունենում Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։

Նախօրեին էլ տեղի ունեցավ Սրբալույս մյուռոնօրհնության արարողությունը: