Ղարաբաղցիները պետք է այսօր լրջորեն ինտեգրվեն, որպեսզի ական չդառնան և Հայաստանը ներսից չպայթեցնեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:
«Մենք դա չենք անում, մենք ական ենք դրել, վրան նստել: Ժողովրդի դժգոհությունը ծայրահեղական ուժերը եւ այն ուժերը, որոնց ձեռնտու չէ տարածաշրջանի խաղաղությունըկ, բերեն պայթեցման»,- ասաց նա՝ հավելելով, որ արցախցիների ըմբոստությունը կարող է ինչ-որ պահի վտանգ ներկայացնել գործող իշխանության համար:











