Այնքան էլ ճիշտ չի ասել, որ Արցախի ներկայացուցչության մոտ ակցիա անողներն իմ համախոհներն են եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս իր համախոհները հավաքվել էին Արցախի ներկայացուցչության մոտ եւ պահանջում էին մանդատ տալ իրեն, որ զբաղվի արցխցիների խնդիրներով:
«Պարզապես, երբ ես իմ ելույթներում ասել եմ, որ հանելու են ժողովրդին, ծեծելով են իրենց այնտեղից հանելու, որոշ մարդիկ ակտիվացել են: Ես դա չեմ կազմակերպել: Երկրորդը, ես Ղարաբաղի իշխանությունների հետ երկու անգամ հանդիպել եմ, բայց ինչ մենք խոսել ենք, դա չեն հրապարակել, այլ ասել են՝ ինքը եկավ, մեզ առաջարկեց, մենք մերժեցինք: Սուտ են ասում, բերաններն էլ չեն բացել: Հիմա ամսի 8-ին նորից հրավիրվել եմ հանդիպման, որ որոշում կայացնեն այդ հարցերի շուրջ»,-ասաց նա:
Բաբայանի նկատեց, որ 8-9 ամսից Ղարաբաղի նախագահի, պատգամավորների պաշտոնավարման լիազորություններն ավարտվում են. «Ես առաջարկել եմ ստեղծել ընտրովի մի մարմին, ինքը դառնա որպես այդ կառույցի կառավարիչը, ընտրի անձ, եւ նրա տեսլականը, թե ինչ ուղղությամբ պետք է գնանք: Ես ներկայացրել եմ 4-5 ուղղություն: Բայց քանի որ ՀՀ իշխանությունը Հայաստանում վտարանդի կառավարություն չի ընդունում, ես առաջարկում եմ ստեղծել հասարակական կազմակերպություն, բայց դուք արեք դա: Որպես պատգամավոր դարձեք այդ ՀԿ-ի հիմնադիրը: Եթե կարեւորը հարցերը լուծելն է, ինչո՞ւ եք ըմբոստանում: Որովհետեւ ձեր պատվիրատուները ուրիշ բան են ձեզանից ուզում: Դուք շատ փոքր եք, որ Բաբայանին լուսանցք տանեք, չկաք էդքան: Ուզում եք դաշնակցությունով, իշխանությունով, ում հետ ուզում եք միացեք, չեք կարող:
Երբ հասցնում են նրան, որ կոպիտ ու կոշտ ես ասում, որ գլուխդ ջարդելու եմ, ասում են՝ այ, թող տենց ասի, հասկանանք: Էդ մարդիկ էդ լեզուն են հասկանում»,-ասաց ՊԲ նախկին հրամանատարը:
https://ww w.youtube.com/watch?v=VBQbv1-lKhE











