Իրանում իրավիճակը պետք է անկայուն լինի, որ Իրանը զբաղվի սեփական երկրում խնդիրներով, որպեսզի Ադրբեջանը կարողանա ճեղքել Սյունիքը: Իզուր չէ, որ Ադրբեջանում իսրայելական ռազմատեխնիկական եւ զինվորական ներկայացվածությունն այդ  ծավալն ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը:

«Սա սցենար է, որը կարող է անհրաժեշտ պատուհանի դեպքում իրողություն դառնա: Հայաստանի իշխանություններում դրան որեւէ մեկը դեմ չէ, որովհետեւ միջանցքի հետ կապված պայմանավորվածությունները Հայաստանը շատ վաղուց ունի այն մարդկանց հետ, որոնք 2018-ից կազմակերպեցին այս ամեն ինչը»,-ասաց նա:

Անդրադառնալով  COP-29-ի գագաթաժողովին Հայաստանի մսնակցության հնրավորությանը, Ղեւոնդյանն ասաց. «Հայաստանը առնվազն մեկ անգամ հնարավորություն է տվել, որ այդ միջոցառումը Ադրբեջանում տեղի ունենա, այսինքն դա առեւտրի ենթակա դիրքորոշում է եղել: Երկրորդը, այս պահի դրությամբ պարզ առեւտուր է գնում, թե Ադրբեջանն ինչ կտա գործող իշխանություններին, որովհետեւ գործող իշխանություններն ունեն լեգիտիմության խնդիր Հայաստանում: Ամենակարեւորն այն է, որ հաջորդ տարի գարնանը հավանաբար մենք ունենալու ենք արտահերթ ընտրություններ: Եթե հնարավոր չլինի մինչ այդ ընտրությունները խաղաղության պայմանագրի հետ կապված որեւէ թուղթ ստորագրել, պետք է այլ ձեռքբերում ունենալ Ադրբեջանի հետ առեւտրի մասով, հետեւասբար ռազմագերիների վերադարձի հետ կապված իրավիճակ կարող է լինել: Պարզ քաղաքական առեւտուր է, որը ՀՀ իշխանություններին պետք է ներքաղաքական պրոցեսներում դիվիդենտներ շահելու համար՝ ընտրությունների ժամանակ դրանք օգտագործելու մասով»,-ասաց նա:

Ղեւոնդյանը նկատեց, որ այս պահի դրությամբ իշխանությունները վերարտադրվելու շատ մեծ հնարավորություն ունի, քանի որ թեեւ իր ռեյտինգը ցածր է, սակայն ընդդիմության ռեյտինգը շատ ավելի ցածր է. «Այսօր, մեծ հաշվով ՀՀ-ում երկու հոգի է քարոզարշավի մեջ՝ գործող վարչապետը եւ Վարդան Ղուկասյանը (Դոգը-խմբ):