Ես չունեմ որեւէ կոնֆլիկտ թե Անդրանիկ Քոչարյանի, թե ՔՊ խմբակցության որեւէ անդամի հետ, երբեւէ չեմ էլ ունեցել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, ըստ որի, ՔՊ-ում քննարկվել է  մի կողմից իր և Հրաչյա Հակոբյանի, մյուս կողմից Անդրանիկ Քոչարյանի միջեւ հնարավոր կոնֆլիկտը:

«Մենք ինչպես 2018-ից եկել ենք միասին գործընկերային աշխատելու, այդպես էլ շարունակում ենք աշխատել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ԱԺ-ում տեսանելի է, որ ինքը Անդրանիկ Քոչարյանի հետ չի շփվում, ավելի շատ Խաչատուր Սուքիասյանի հետ է շփվում, Սիսակ Բագրիելյանն ասց. «Ես խորհրդարանում շփվում եմ գրեթե բոլորի հետ: Կարող եմ ասել, որ զուտ ենթակառուցվածքային առումով, ձեր կողմից հիշատակվող Խաչատուր Սուքիասյանը ինձնից մոտ 300 մետր հեռավորության վրա է  գտնվում, ես ԱԺ-ում ամենաքիչը իր հետ եմ շփվում: Ես շփվում եմ իմ կողքը նստածների հետ՝ Արուսյակ Ջուլհակյանի, Հրաչյա Հակոբյանի հետ»:

Նա հերքեց, որ ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանին իր պաշտոնից հեռացնելու հարց է եղել. «Այդ հարցը չի էլ բացվել, որ փակվի: Չկա նման բան եւ չի էլ լինի»: