Խորհրդարանում այսօր՝ նոյեմբերի 13-ին, մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 19 պատգամավոր:

Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում հարցուպատասխանին:

Առաջին 10 հերթագրվածներն են՝ Արսեն Թորոսյանը, Բաբկեն Թունյանը, Զարուհի Բաթոյանը, Ռուստամ Բաքոյանը, Նարեկ Բաբայանը, Հռիփսիմե Հունանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հայկ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը, էմմա Պալյանը:

Նշենք, որ նիստն ավարտվում է վերջին հերթագրված պատգամավորի հարցին պատասխանելուց հետո: