Լեգենդար «Բիթլզ» խմբի անդամ, սըր Փոլ Մաքքարթնին Մոսկվայի «Օլիմպիյսկի»-ում  2,5 ժամ տեւողությամբ համերգ է տվել եւ ցուցադրել իր ռուսերենի իմացությունը: Նա ռուս հանդիսատեսի հետ շփումն սկսել է ռուսերեն «Բարեւ եղբայրներ, ինչպե՞ս եք» արտահայտությամբ եւ ավարտել «Մենք պետք է տուն գնանք, նորից կտեսնվենք» արտահայտությամբ:

Երաժիշտը համերգի ժամանակ հեշտությամբ փոխում էր գործիքները, մեկ նստելով սինթեզատորի դիմաց, մեկ ձեռքն առնելով բանջոն:

«Ob-La-Di, Ob-La-Da» երգի ժամանակ երաժիշտները ստիպեցին դահլիճին միասին երգել, սակայն համերգի ամենահզոր ակորդը Live and Let Die երգն էր, որի ժամանակ բեմում իկական հրավառություն տեղի ունեցավ:

Ավարտին մոտ, երբ հնչեց հայտնի Yesterday երգը, տրիբունաներում մարդիկ սկսեցին գրկել միմյանց: Համերգը կայացավ: