Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից Բինեգեդի շրջանում շինությունների քանդման աշխատանքների ժամանակ բախումներ են տեղի ունեցել բնակիչների եւ ընկերության աշխատակիցների միջեւ: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթը` նշելով, որ Բինեգեդի շրջանի մի շարք ավաններում ծեծկռտուքներ են սկսվել, որի հետեւանքով շատ տեղաբնիկներ վնասվածքներ են ստացել:
«Ընկերության աշխատակիցները քանդել են բազմաթիվ նորակառույց տներ` հայտարարելով, որ կատարում են պետության հրամանը: Բռնություններ են կիրառվել նաեւ դեպքի վայրում ռեպորտաժ պատրաստող լրագրողների նկատմամբ, այդ թվում Լրագրողների Ազատության եւ անվտանգության ինստիտուտի աշխատակից Իդրաք Աբասովին դեմ, ում վիրավորել են եւ սպառնացել սպանել: Նրանք վնասել են նաեւ լրագրողին պատկանող ավտոմեքենան»,-գրում է թերթը:











