Չորս տարվա աշխատանքից հետո արդեն պատրաստ է «Հայաստանը քեզ հետ» փաստավավերագրական ֆիլմը: Ֆիլմի հեղինակը` «AZDproduction»-ի գլխավոր պրոդյուսեր Հայկ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ սա Հայաստանի մասին ամենաընդգրկուն ֆիլմ-ուղեցույցն է եւ երեք ժամ տեւողությամբ այս տեսաուղեցույցը այն ֆիլմերից է, որը մանրամասն նկարագրում է Հայաստանը, պատմամշակութային արժեքները եւ առհասարակ ամբողջ պատկերը: Ֆիլմի հեղինակաները կարեւորում են այն, որ «Հայաստանը քեզ հետը» Ճանաչողական նպատակներով կարող է կարեւոր նշանակություն ունենալ եւ ապագա տարիներին ներկայացնել Հայաստանը միջազգային ամենատարբեր հարթակներում:
Ի դեպ, ֆիլմը արդեն վաճառքում է, այն երեք լեզվով է` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն:











