Մահացել է հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Իրը: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 19-ին, հաղորդել է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության պետական հեռուստաընկերությունը:
Reuters-ի փոխանցմամբ, հաղորդավարը տեղեկացրել է, որ Կիմ Չեն Իրը մահացել է դեկտեմբերի 17-ին` 69 տարեկան հասակում, ֆիզիկական եւ մտավոր չափազանց ծանր աշխատանքից:











